top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նշվել է զորամիավորման կազմավորման 25-րդ տարեդարձը


3-րդ զորամիավորումում հունիսի 23-ին հանդիսավորությամբ նշվել է զորամիավորման կազմավորման 25-րդ տարեդարձը։ Ենթակա զորամասերի հրամանատարները ներկայացրել են զորամիավորման անցած ուղին և ձեռքբերումները՝ ընդգծելով, որ այն մշտապես փառքով և մեծ պատասխանատվությամբ է իրականացրել հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը:

Հրամանատարները նշել են նաև, որ 25-ամյակը ևս մեկ առիթ է հետադարձ հայացք նետելու և իրավամբ հպարտանալու զորամիավորման անցած ճանապարհով, քանի որ ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ հուլիսյան մարտերում և վերջին պատերազմի ընթացքում զորամիավորման զինվորներն ու սպաները պատվով են կատարել առաջադրված մարտական խնդիրները։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն, որի ընթացքում ենթակա զորամասերի զինծառայողները մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության և օրինակելի զինվորական կարգապահության համար արժանացել են պատվոգրերի։ Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է զորամիավորման ստորաբաժանումների զորահանդեսով:



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page