top of page

Նշվածն ակնհայտ վարչական ռեսուրսի չարաշահում է. Արամ Վարդևանյան

Jun 11, 2021
1 min read

Երեկվա Լոռու մարզի նախընտրական այցելության վերաբերյալ մեր թիմակիցներից տեղեկություններ ենք ստացել, որ արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատարին ուղեկցել է ոստիկանական ավելի քան 10 ավտոբուս: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նշվածն ակնհայտ վարչական ռեսուրսի չարաշահում է: Ավելին, նախընտրական բոլոր հանդիպումներին առկա են բազմաթիվ քաղաքացիական համազգեստով ոստիկաններ: Մամուլում հրապարկվել է նաև, որ մարզպետարանները սկսել են վարձատրություն բաժանել իշխանական քաղաքական թիմի անդամներին ու իրենց շտաբի պատասխանատուներին՝ նշվածը քողարկելով ծառայությունների մատուցման պայմանագրով:

Գլխավոր դատախազի ուշադրությունն ենք հրավիրում այս տեղեկությունների վրա, և հորդորում ենք ոստիկանապետին՝ դադարեցնել ոստիկանական ուժերի աննպատակ ու ոչ համաչափ օգտագործումը»:

 
 
 

Comments


bottom of page