Նշանակվել եմ Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար. Տավրոս Սափեյան

2022 թվականի մայիսի 20-ին ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանի 547-Ա որոշմամբ նշանակվել եմ Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տավրոս Սափեյանը, ով մինչ այդ ընտրվել էր Թալին խոշորացված համայնքի ղեկավար, սակայն 3 ամիս ավագանու նիստեր չհրավիրվելու հետեւանքով ավագանին ցրվել էր:
Նա,նաեւ նշել է. «Իմ պաշտոնավարման ժամանկահատվածում ղեկավարելու եմ Թալին համայնքը մեծ նվիրումով և անաչառությամբ։ Համարելով համայնքն իմ մեծ ընտանիքը՝ ամեն հնարավորինը անելու եմ վերջինիս բարօրության և շենացման համար։
Կարևորելով համայնքներում գործող աշխատակազմերի աշխատանքը` հավաստիացնում եմ, որ մեծագույնս կգնահատվի յուրաքանչյուրի աշխատանքային նվիրումը իր գործին և իր համայնքին։
Հարգելի համերկրացիներ, այս ժամանակահատվածը հնարավորություն է բոլորիս համար, որպեսզի լավագույնս ներդնենք՝ ի շահ մեր համայնքի զարգացման։
Հանգամանքների բերումով այս վեց ամիսների բացթողումը կշտկենք հետևողական և գործնական աշխատանքով»:




Comments