top of page

Նյու Յորքում հրաձգության հետևանքով վիրավորվել է հինգ մարդ

May 16, 2021
1 min read

Առնվազն հինգ մարդ է հրազենային վիրավորում ստացել Նյու Յորքի հյուսիսում հրաձգության հետեւանքով, հաղորդում է NBC-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հրաձգությունը տեղի է ունեցել շաբաթ՝ 21:00-ի շրջանում, Բրոնքսում՝ Վեբսթեր ավենյուի վրա՝ McDonald's ռեստորանի հարեւանությամբ:

Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են միայն մեկ տուժածի, եւս չորս տուժած կարողացել է ինքնուրույն հասնել մոտակայքում գտնվող Bronx Lebanon Hospital հիվանդանոց:

 
 
 

Comments


bottom of page