top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նյու Յորքում բացվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը


Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ակնկալվում է, որ գլխավոր թեման կլինի Աֆղանստանում իրավիճակը: Բացի այդ, օրակարգում ներառված են սոցիալական հավասարության, համավարակի եւ պատվաստումների, ստրուկների առեւտրի, կլիմայի փոփոխության եւ այլ հարցեր: Միջոցառումը կտեւի սեպտեմբերի 14-30-ը, իսկ բարձր մակարդակի ընդհանուր քննարկումների առաջին օրը երեքշաբթի է՝ սեպտեմբերի 21-ին: Գլխավոր ասամբլեայի նախագահի լիազորությունները սկսում է կատարել Մալդիվների ներկայացուցիչ Աբդուլլահ Շահիդը, որը զբաղեցնում է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Սեպտեմբերին Անվտանգության խորհուրդը գլխավորում է Իռլանդիան: «Ես կենտրոնացած եմ համընդհանուր պատվաստումների վրա՝ որպես COVID-19-ից աշխարհի վերականգնման մաս: Մենք պարզապես պարտավոր ենք փակել պատվաստումների բացը»,- Գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանի բացմանը ասել է Շահիդը: Նա նաեւ հայտարարել է, որ հոկտեմբերին կլիմայի վերաբերյալ բարձր մակարդակի հանդիպում կանցկացնի: Գլխավոր ասամբլեան ամեն տարի սեպտեմբերից դեկտեմբեր հավաքվում է հերթական նստաշրջանների, այնուհետեւ՝ ըստ անհրաժեշտության:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page