Նմանատիպ միջադեպերը վնասում են հանրային կապերի մասնագետների հեղինակությանը. Հայկական Փի Ար ասոցիացիա

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել վարչապետի խոսնակի և լրագրողի միջև։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական Փի Ար ասոցիացիան:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Տարածված տեսանյութերից հստակ չեն երևում մանրամասները, սակայն նմանատիպ միջադեպերն ինքնին դատապարտելի են և վնասում են ինչպես հանրային կապերի մասնագետների, այնպես էլ մասնագիտության հեղինակությանը։
Մամուլի խոսնակները չպետք է յուրացնեն թիկնապահների գործառույթները, խոչընդոտեն ԶԼՄ աշխատանքին։ Հաղորդակցության մասնագետը պետք է կամուրջ հանդիսանա սուբյեկտի և լրագրողի միջև։
Հայկական Փի Ար ասոցիացիան դատապարտում է նմանատիպ միջադեպերը և կոչ է անում հաղորդակցության մասնագետներին դրսևորել բարձր մասնագիտական գիտակցություն և նպաստել ոլորտի զարգացմանը։




Comments