top of page

Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Aug 28, 2020
1 min read

Արտակ Գասպարյանն ազատվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից: Փաշինյանի որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արտակ Գասպարյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնիցե, – նշված է որոշման մեջ։


Փաշինյանը փաստաթուղթը ստորագրել է այսօր` օգոստոսի 28-ին։


Հիշեցնենք` Արտակ Գասպարյանը վարչապետի խորհրդական էր նշանակվել 2019 թ. փետրվարի 26-ին։


Օգոստոսի 14-ին նա Facebook–ում գրել էր, որ ազատվել է պաշտոնից։ «Այնտեղ, որտեղ ես կարող էի օգտակար լինել, այժմ ամբողջությամբ կորցրել է իր ակտուալությունը: Եվ փառք Աստծո. նշանակում է ամեն բան ընթանում է, ինչպես պետք է: Ես երբեք չեմ ձգտել քաղաքական կարիերայի: Ինչպես որ հավատում էի Փաշինյանին ճանապարհի սկզբում, այնպես էլ հավատում եմ այժմե,– նշել էր նա։


Ըստ մամուլի հրապարակումների ՝ Գասպարյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է։





 
 
 

Comments


bottom of page