top of page

Նիկոլ Փաշինյանի հարցազրույց է տվել «Իրան» օրաթերթին

Oct 21, 2020
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Իրան» օրաթերթին: Իրանում ՀՀ դեսպանությունը հատված է ներկայացրել հարցազրույցից

     «Միջազգային մակարդակով հաստատվել է, որ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար: Ցավոք տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն:

     Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու:

     Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այս խնդրին»,- ասել է վարչապետը:

 
 
 

Comments


bottom of page