Նիկոլ Փաշինյանը չի կարող ընտրություններ կազմակերպել, պետք է հեռանա. Շարմազանով
Mar 9, 2021
1 min read

«Եթե նույնիսկ գլխավոր շտաբի պետը կամ մեր գեներալները կապ են հաստատել պաշտոնաթող նախագահների հետ, ապա նրանք կապ են հաստատել թուրքին ծնկի բերած Արցախի հերոսների հետ, ոչ թե իր նման ուղիղ կապ են հաստատել Ալիեւի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, Դեմիրճյան փողոցում ընդդիմության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դրդմամբ է նման հայտարարություն արել: Նիկոլ Փաշինյանը չի կարող ընտրություններ կազմակերպել, ինքը պետք է հեռանա, որովհետեւ ինքը չունի լեգիտիմություն, ինքը դավաճանել է հայ ժողովրդին: Ընտրություններ պետք են, բայց առանց Նիկոլի վարչապետության: Կա՞ մեկը, որ իրեն վստահում է»,-ասաց նա:




Comments