top of page

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Apr 29, 2020
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսրայելի բարեկամ ժողովրդին՝ Իսրայելի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:  Մենք բարձր ենք գնահատում հայ-իսրայելական հարաբերությունների զարգաց­ման դրական դինամիկան և մշտապես ընդգծում ենք Իսրայելի հետ տարբեր ոլորտ­նե­րում գործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի բարձրաց­նելու կարևորությունը։ 

Տարեսկիզբը նշանավորվեց Թել Ավիվում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմամբ, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ մեր կառավարությունը  պատ­րաս­տակամ է գործադրելու միասնական ջանքեր՝ զարգացնելու և ամրապնդելու փոխշա­հա­վետ գործակցությունը՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների:  Վստահ եմ, որ դեսպանության գործունեության շոշափելի արդյունքները տեսա­նելի կլինեն մոտ ապագայում և կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության առա­վել ամրապնդմանը:  Մեկ անգամ ևս շնորհավորելով Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին` կայունություն և բարե­կեցություն»։ 

 
 
 

Comments


bottom of page