top of page

Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կլինի Արցախում

May 8, 2020
1 min read

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կլինի Արցախի Հանրապետությունում։

Արցախի Հանրապետություն վարչապետի նախատեսված այցի մասին պարզ է դառնում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին մայիսի 8-10-ը ներառյալ Արցախ գործուղելու վարչապետի որոշումից։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։


«Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը լուսաբանելու նպատակով՝ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին 2020 թվականի մայիսի 8-10-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ)»,- ասված է որոշման մեջ:

Մայիսի 9-ը եռատոն է. նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: 

 
 
 

Comments


bottom of page