Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
Jan 13, 2022
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Ղազախստանի նախագահը տեղեկատվություն է փոխանցել երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեության ավարտին և զորամիավորումների դուրս բերման գործընթացին:




Comments