top of page

Նիկոլ Փաշինյանը Բերդում մասնակցել է «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնին

Sep 7, 2020
1 min read

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ է այցելել։ Վարչապետի առաջին կանգառը եղել է Չինարին, որտեղ ծանոթացել է պետական միջոցներով բնակիչներից մեկի նոր տան կառուցման աշխատանքների ընթացքին։ Վերջինիս տունն ամբողջովին ավերվել էր հրետակոծության հետևանքով։ Մովսեսում և Այգեպարում էլ վարչապետը քաղաքացիների հետ զրուցել է ճանապարհաշինական, հրետակոծությունից ավերված տների կառուցապատման ծրագրերից։

Տավուշի սահմանամերձ համայնքներ վարչապետի վերջին կանգառը եղել է Բերդը, որտեղ մասնակցել է «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։

«Իմ խոսքը Բերդում «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։

Ամփոփում եմ նաև Տավուշի սահմանամերձ համայքներ կատարած այցը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետը։


 
 
 

Comments


bottom of page