Նիդեռլանդների խորհրդարանն Ալիևի և Էրդողանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձևեր է ընդունել
Nov 17, 2020
1 min read
Նիդեռլանդների խորհրդարանն այսօր հինգ միջնորդություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ՝ հայտնում է Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը (FAON):

Դրանք նախատեսում են անհատական պատժամիջոցներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և շատ այլ անձանց դեմ՝ Արցախի դեմ ռազմական հանցագործությունների և վայրագությունների համար, ինչպես նաև՝ էմբարգո ընդդեմ Թուրքիային զենքի վաճառքի՝ ագրեսիայի մեջ վերջինիս ներգրավվածության պատճառով:




Comments