Նիդեռլանդները չորս F-35 մարտական ինքնաթիռ է ուղարկել Բուլղարիա
Apr 7, 2022
1 min read

Նիդեռլանդները չորս F-35 մարտական ինքնաթիռ է ուղարկել Բուլղարիա՝ ուկրաինական ճգնաժամի պայմաններում օդային պարեկային առաջադրանքներ կատարելու համար, հայտնել է պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Reuters-ը։ Հոլանդական ռազմական ինքնաթիռները, բուլղարական ՄիԳ-29 կործանիչների հետ միասին, կօգնեն պաշտպանել սեւծովյան երկրի օդային տարածքը մինչեւ մայիսի 31-ը՝ ՆԱՏՕ-ի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համապարփակ պլանի համաձայն։ Դրանք կփոխարինեն իսպանական չորս կործանիչներին, որոնք փետրվարի կեսերից հսկում են Բուլղարիայի օդային տարածքը։ Բուլղարիան, որը գտնվում է ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում, նաեւ է մինչեւ 1000 զինծառայողներից բաղկացած մարտական խումբ է ստեղծում՝ դաշինքի հետ սերտ համագործակցությամբ:




Comments