top of page

Ներում չե՛ք ունենալու. «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցություն

Feb 13, 2021
1 min read

Վերջին օրերին նորից ակտիվացել է մեր ներքին տականքը, հատկապես սոց ցանցերում, այս անգամ ԿԳՄՍ փոխ նախարար Ժաննա Անդրեասյանի բերանով, շրջանառության մեջ դնելով մոտ ութ տարվա վաղեմություն ունեցող հաղորդումը: Հաղորդման մեջ այդ տիկինը Նժդեհյան Ցեղակրոն գաղափարախոսությունը որակում է որպես ֆաշիստական գաղափարախոսություն, ասելով որ այն իբր վտանգում է մեր ազգային անվտանգությունը: Նախ, լիովին տգիտություն կամ էլ միտումնավոր զեղծարարություն է՝ ազգային գաղափարաբաությունը կամ նժդեհյան ցեղակրոն ուսումնքը որակել որպես ֆաշիզմ, քանզի ֆաշիզմին հատուկ մոտեցումը՝ մեկ ազգի գերապատվության քարոզը մյուս ազգերի նկատմամբ, Գարեգին Նժդեհի ուսմունքում իսպառ բացակայում է, և նրա գրվածքներում նման միտք արտահայտող որևէ տող հնարավոր չէ նույնիսկ գտնել։ Նժդեհի ուսմունքը հայոց ազգի ու մշակույթի գոյապայքարի մասին է։ Սակայն թե՛ ԼՏՊները, թե՛ նիկոլական ԿԳՄՍ փոխնախարարի նման ուլտրա ազատականները ոչ միայն միտումնավոր կեղծ հայելու մեջ են ներկայացնում ազգային գաղափարախոսությունն ու նժդեհյան ուսմունքը, այլ նաև մեր հայրենիքի՝ Արցախ աշխարհի մեծ մասը դավադրաբար հանձնեցին թշնամուն, իսկ այսօր հայոց պետականությունն են կանգնեցրել լինել-չլինելու սահմանագծին։ Ազգի տականքի՝ նիկոլների ու նրա ուսապարկի մեջ տեղավորվածների համար Քարահունջը՝ քարկտիկ է, Գառնու տաճարը՝ հավաբուն է, ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, ցեղակրոնությունը՝ ֆաշիզմ է, Արցախն ու Սյունիքը ադրբեջանական են, իսկ մեր հազարավոր զոհերի ու նրանց ընտանիքների մարդկային ողբերգությունը՝ ոչինչ է։ Դուք՝ անհոգի ու անգաղափար ցեղի տականքներ, ուշադիր լսե՛ք․ մենք չենք վախեցնում, այլ ասում ենք՝ գուցե դուք Աստծուց չեք երկնչում ձեր հանցագործությունների համար, բայց ԱԶԳԸ ձեզ չի՛ ներելու․ ներում չե՛ք ունենալու։

«Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցություն,

նախագահ՝ Գևորգ Հովսեփյան

 
 
 

Comments


bottom of page