Ներկայումս խաղաղապահ ուժերի ստորաբաժանումներն առաջադրանքներ են կատարում. Սերդյուկով
Jan 9, 2022
1 min read

Կոլեկտիվ խաղաղապահ ուժերն ավարտել են իրենց տեղակայումը Ղազախստանի տարածքում, կիրակի օրը հայտարարել է նրանց հրամանատար, ռուսական բանակի գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ներկայումս խաղաղապահ ուժերի ստորաբաժանումներն առաջադրանքներ են կատարում՝ կարեւոր ռազմական, պետական եւ սոցիալապես նշանակալի օբյեկտները Ալմաթի քաղաքում եւ հարակից տարածքներում պաշտպանելու հմար»,- ասել է նա Ղազախստանի ՊՆ ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սուլթան Գամալետդինովի հետ համատեղ ճեպազրույցում։
Սերդյուկովը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին կազմակերպչական հարցերի օպերատիվ լուծման համար եւ նշել է, որ ստորաբաժանումները կիրականացնեն առաջադրանքներ՝ մինչեւ հանրապետությունում իրավիճակի ամբողջական կայունացումը։




Comments