Ներկայիս պայմանավորվածություններից հրաժարվելը Հայաստանի համար ինքնասպանություն կլիներ. ՌԴ նախագահ
Nov 18, 2020
1 min read

«Ղարաբաղում հակամարտության կարգավորման ներկայիս պայմանավորվածություններից հրաժարվելը Հայաստանի համար ինքնասպանություն կլիներ»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նաև պայմանավորվածությունից հրաժարվելը համարել է կողմերից յուրաքանչյուրի գործը: ՌԴ նախագահը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ուղղված ուղերձում նկարագրել է իրական պատկերը՝ ստորագրման պահին: «Նա ազնվորեն ասել է ճշմարտությունը և այլև բան չկա ավելացնելու», ասել է Պուտինը:




Comments