top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ներկայիս կառավարությանը սատարում է ընտրողների միայն 30 տոկոսը. Մարուքյան


Ներկայիս կառավարությանը սատարում է ընտրողների միայն 30 տոկոսը, որից 10-15 տոկոսը նրանց մոլեգին կողմնակիցներն են, իսկ մնացածը պարզապես չեն ցանկանում նախորդ կառավարության վերադարձը եւ շատ են վախենում դրանից:Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստին 2020 թվականին Կառավարության գործունեության մասին հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հենց այդ պատճառով էլ նա արտախորհրդարանական ընդդիմությանը՝ ի դեմս երկրի նախկին նախագահների, կոչ է անում ներկայիս կառավարությանը հիմք չտալ օգտվել բնակչության մի մասի տրամադրություններից եւ զրկել նրանց հետագա մանիպուլյացիաների հնարավորությունից»,-նշեց Մարուքյանը:

Այնուհետեւ խորհրդարանականն անդրադարձավ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից մեկի հայտարարություններին բարձրաստիճան զինվորականի մեքենայությունների մասին, ով բավականին տպավորիչ գումարով իր չորս հարկանի առանձնատունը վաճառել է Պաշտպանության նախարարությանը, ապա՝ ավելի ցածր գնով այն հետ գնել:

«Դե ուրեմն, ասեք ինձ, թե ինչու այս 3 տարվա ընթացքում չեք բարեհաճել զբաղվել այս խնդրով եւ առանձնատները վերադարձնել ժողովրդին: Դուք միայն մի հյուրանոց եք հետ վերցրել, այն էլ դրանից հետո 140 մարդ առանց աշխատանքի մնացին: Չնայած, ի՞նչ եք դուք կարողացել աշխատացնել, որ հիմա էլ հյուրանոց կառավարեք»,- ասաց պատգամավորը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page