Ներկայիս իրավիճակում խորհրդարանական կառավարման համակարգը խնդրահարույց է Հայաստանի համար. Ջահանգիրյան

Ներկայիս իրավիճակում խորհրդարանական կառավարման համակարգը խնդրահարույց է Հայաստանի համար: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը
Անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանի հարցին, թե երբ, ըստ Ջհանգիրյանի, Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներ կարվեն, երբ այն անկախ կդառնա, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ հանրությունը դրան սպասում էր վերջին 2,5 տարում:
«Ես չեմ կարող նման կանխատեսումներ անել, սակայն ես պետք է հարցնեմ ձեզ, թե ե՞րբ ԱԺ-ն կսկսի այդ բարեփոխումները: Ազգային ժողովը մի անգամ՝ օրենքին եւ Սահմանադրությանը համապատասխան, ինձ ուղարկել է ինչ-որ հանձնաժողով աշխատանքի, սակայն ես նկատել եմ, որ ո՛չ ես, ո՛չ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք չունենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»,-հարցին հարցով պատասխանեց Ջհանգիրյանը:




Comments