top of page

Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

Jun 9, 2020
1 min read

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհին հունիսի 10-ին իրականացվելու են քարաթափման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 14:00-19:00-ն ընկած հատվածում, Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

 
 
 

Comments


bottom of page