Նարեկ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց և ենթարկվել վիրահատության. փաստաբան
Jun 21, 2022
1 min read

Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեսանդր Կոչուբաեւը: Նա նաեւ նշել է. «Այսօր Ն․ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց և ենթարկվել վիրահատության։ Բժշկական չափանիշի տեսանկյունից ծագած առողջական խնդիրները կալանքի հետ անհամատեղելի են։ Վիրահատությունից հետո դատարան կներկայացնենք կալանքի հետ անհամատեղելիությունը պարզելու վերաբերյալ փորձաքննություն նշանակելու միջնորդություն»:




Comments