top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՆԱՏՕ-ն սկսել է Baltops զորավարժությունները Բալթիկ ծովում


Կիրակի ՆԱՏՕ-ն սկսել է Բալթիկ ծովում ռազմածովային ուժերի Baltops 2021 խոշորագույն միջազգային զորավարժությունները, գրում է ՏԱՍՍ-ը:

Մանեւրերում, որոնք կտեւեն մինչեւ հունիսի 18-ը, գործարկվել են ընդհանուր առմամբ 40 ռազմածովային ստորաբաժանումներ, 60 ինքնաթիռներ եւ շուրջ 4 հազար զինվորականեր: Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի 16 երկրները, Ֆինլանդիան եւ Շվեդիան:

Baltops 2021-ը, որը կանցկացվի երկու փուլով, մեկնարկել է Դանիական նեղուցներում, որտեղ կկատարելագործվեն ծովի նեղ հատվածներում գործողությունները: Առաջին անգամ այդ զորավարժությունները կներառեն կիբերհարձակումների դեպքում պաշտպանության տակտիկաները: Աստիճանաբար մանեւրների գոտին կտեղափոխվի դեպի Բալթիկ ծովի արեւելք: Լիտվայի ափերին նախատեսվում է կատարելագործել դեսանտի վայրէջքը:

«Այս տարի մենք տոնում ենք 50-րդ Baltops զորավարժությունները, որոնք ձեւավորում են համագործակցության մեր ունակությունների հիմքը»,-հայտարարել է ԱՄՆ փոխծովակալ Ջին Բլեքը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page