top of page

ՆԱՏՕ-ն պատրաստվում է հակաօդային պաշտպանության նոր ծրագրեր սկսել 2023 թվականին

Jun 9, 2022
1 min read

ՆԱՏՕ-ն պատրաստվում է գործարկել հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության երկու բազմազգ ծրագրերի հաջորդ փուլը, որոնք մշակվում են արդեն մի քանի տարի, գրում է Defense News-ը։ «Մոդուլային ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգ տեղակայելու ջանքերը, որոնք կներառեն շատ կարճ, կարճ եւ միջին հեռահարության պաշտպանական լուծումներ, ներկայումս ներառում են ՆԱՏՕ-ի 15 դաշնակիցներ եւ գործընկերներ: Եվ նրանք հույս ունեն հարթակը գործարկել մինչեւ 2028 թվականը: Միեւնույն ժամանակ, ութ երկրներ միավորվեցին՝ զարգացնելու նոր հրամանատարական եւ վերահսկման հնարավորություններ՝ ցամաքային օդային եւ հակահրթիռային պաշտպանության համար նմանատիպ ժամկետներում: «Այս երկու ծրագրերը դաշնակիցների միջեւ բազմազգ համագործակցությունը զարգացնելու մեր ջանքերի մի մասն են կազմում», - ասել է Պաշտպանական ներդրումների գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Քամիլ Գրանդը Defence News-ին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ հակաօդային պաշտպանությունն այն տարածքն է, որտեղ «մենք կարծում ենք, որ դաշնակիցների միջեւ համագործակցությունը շատ իմաստալից կլինի»:

 
 
 

Comments


bottom of page