top of page

ՆԱՏՕ-ն կպահպանի իր դիվանագիտական ներկայությունը Քաբուլում

Aug 15, 2021
1 min read

ՆԱՏՕ-ն պահպանում է իր դիվանագիտական ներկայությունը Քաբուլում եւ օգնում է աջակցել քաղաքային օդանավակայանի աշխատանքին, Reuters-ն հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչն այն բանից հետո, երբ թալիբները գրոհել են Քաբուլը։

«ՆԱՏՕ-ն մշտապես գնահատում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները»,- ասել է պաշտոնյան: «Մեր անձնակազմի անվտանգությունն առաջնային նշանակություն ունի, եւ մենք շարունակում ենք ըստ անհրաժեշտության հարմարվել: Մենք աջակցում ենք հակամարտության քաղաքական լուծում գտնելու Աֆղանստանի ջանքերին, ինչն այժմ, ավելի քան երբեւէ, արդիական է»:

ՆԱՏՕ-ն «օգնում է Քաբուլի օդանավակայանում գործողությունների աջակցությանը, որպեսզի պահպանվի աշխարհի հետ Աֆղանստանի կապը»:

 
 
 

Comments


bottom of page