top of page

ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

Jan 22, 2022
1 min read


ՆԱՏՕ-ն կանցկացնի խոշոր զորավարժություններ Միջերկրական ծովում «Հարի Թրումեն» ավիակրի մասնակցությամբ, հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիբրին, հաղորդում է Oops Top-ը: Նա պատմել է լրագրողներին, որ «Նեպտուն-22»-ի հարվածային ռազմածովային մանեւրերը պլանավորված էին նախապես, սակայն դրանց մեկնարկի մասին որոշում կայացնելու ժամանակ հաշվի է առնվել Ուկրաինայի շուրջ լարված իրավիճակը: «Հարի Թրումեն» հարվածային ավիակիր խումբը կփոխանցվի ՆԱՏՕ-ի օեպարտիվ կառավարմանը եւ կդառնա այդ վաղուց պլանավորված զորավարժությունների կենտրոնական մասը»,-ասել է Քիրբին: Նա հավելել է, որ մանեւրերում կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ եւս մի քանի երկրներ: «Զորավարժությունների մասին հարցը դիտարկվել է՝ հաշվի առնելով ներկայիս լարվածությունը: Եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ բոլոր դիտարկումներից ու քննարկումներից հետո որոշում է կայացվել շարունակության մասին»,-ասել է Քիրբին: Նրա խոսքով՝ զորավարժությունները կմեկնարկեն երկուշաբթի եւ կտեւեն մինչեւ փետրվարի 4-ը:

 
 
 

Comments


bottom of page