top of page

ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Գերմանիան կմնա միջուկային զենքի համատեղ օգտագործման մասնակից

Nov 19, 2021
1 min read


ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Գերմանիան ռազմական դաշինքում կմնա միջուկային զենքի համատեղ օգտագործման մասնակից, ասել է գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգը՝ նկատի ունենալով ԱՄՆ միջուկային ռումբերը Գերմանիայի տարածքում, որոնք կարող են կրել գերմանական կործանիչները ճգնաժամի դեպքում, տեղեկացնում է Reuters-ը։ «Միջուկային զենքի փոխանակումը կարեւոր է, որովհետեւ կա պայմանավորվածություն, որ ՆԱՏՕ դաշնակիցները միավորվում են եւ ապահովում միջուկային զսպումը»,- ասել է Սթոլտենբերգը։ «Դա նաեւ այնպիսի երկրի, ինչպիսին Գերմանիան է, տեղ է տալիս սեղանի շուրջ... Ես կարծում եմ, ոչ սա չափազանց կարեւոր է եվրոպական դաշնակիցների համար, որովհետեւ այդ ժամանակ մենք մասնակցում ենք, պատասխանատվություն ենք ստանձնում եւ ձայնի իրավունք ունենք»։ Գերմանիայի նոր կառավարությունը պետք է որոշում ընդունի հնացող «Տորնադո» կործանիչները փոխարինելու մասին։ Որոշ օրենսդիրներ դեմ են նոր ինքնաթիռներ գնելուն։

 
 
 

Comments


bottom of page