ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պուտինին կոչ է արել հանել զորքերն Ուկրաինայից
May 9, 2022
1 min read

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել անհապաղ դադարեցնել հատուկ ռազմական գործողությունը եւ զորքերը դուրս բերել Ուկրաինայից։ «Ես մեկ անգամ եւս կոչ եմ անում [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին մայիսի 9-ին անհապաղ դադարեցնել պատերազմը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից եւ սկսել խաղաղ բանակցություններ»,- ասել է Սթոլտենբերգը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ ընդգծել է, որ դաշինքը ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին եւ կօգնի նրան «իրականացնելու ինքնապաշտպանության իր իրավունքը»։




Comments