top of page

ՆԱՏՕ գագաթաժողովում Բայդենը «հնարավոր է» հանդիպի Էրդողանին. Սպիտակ տուն

Jun 28, 2022
1 min read


Այս շաբաթ կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հնարավոր է հանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ մտահոգությունները քննարկելու նպատակով, հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Նա նշել է, որ հանդիպման ընթացքում դժվար թե բոլոր հարցերի համար լուծումներ գտնվեն, սակայն հնարավորինս շատ հարցեր պետք է լուծվեն գագաթաժողովի հովանու ներքո՝ նույնիսկ եթե Թուրքիայի որոշ մտահոգություններ չփարատվեն: Սալիվանը նշել է, որ Բայդենը «շատ ուշադիր» հետեւում է այս հարցի շուրջ դիվանագիտական ​​գործունեության աճին։

 
 
 

Comments


bottom of page