top of page

Նավթն էժանանում է ավելի քան 1 տոկոսով

Sep 29, 2021
1 min read

Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նվազում են՝ անցած շաբաթ ԱՄՆ-ում «սեւ ոսկու» պաշարների աճի մասին Ամերիկյան նավթային ինստիտուտի (API) տվյալների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները: Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.33 տոկոսով եւ կազմել 77.31 դոլար մեկ բարելի դիմաց, նոյեմբերյան ֆյուչերսների գինը՝ 1.38 տոկոսով՝ մինչեւ 78 դոլար մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.34 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 74.28 դոլար:

 
 
 

Comments


bottom of page