top of page

Նավթի գինը շարունակում է նվազել

Mar 18, 2020
1 min read

Նավթի համաշխարհային գները երեքշաբթի երեկոյան մեծ թափով նվազել և 3-4% անկում են գրանցել․ առևտրային տվյալները վկայում են, որ 2016 թվականի հունվարի 20-ից ի վեր առաջին անգամ Brent-ի արժեքը մեկ բարելի դիմաց 29 դոլարից էլ ցածր է իջել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ WTI ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 3,1%-ով ՝ հասնելով մեկ բարելի դիմաց 28,1 դոլարի: Նավթի գները սկսել են անկում գրանցել  ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ֆոնդային փոխարժեքի փաստացի զրոյացման ֆոնին: ԱՄՆ դաշնային պահուստների համակարգի տնօրինությունը որոշել է կորոնավիրուսի ռիսկերի հետ կապված փոխարժեքների նպատակային դիապազոնն իջեցնել մինչև 0-0․25 տոկոս։

Ավելի վաղ նավթի գների անկմանը նաև նպաստել էր Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ +) անդամ երկրների բանակցությունների ձախողումը, որի արդյունքում ապրիլի 1-ից սկսած նախկին դաշինքի մասնակից երկրներում նավթի արդյունահանման սահմանափակումները կվերանան։

 
 
 

Comments


bottom of page