top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նավալնին հացադուլ է հայտարարել


Ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնին հացադուլ է հայտարարել՝ պնդելով, որ հրավիրված բժշկին թույլ չեն տալիս տեսակցել իրեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես հացադուլ եմ հայտարարել՝ պահանջելով կատարել օրենքը եւ ինձ մոտ թողնել հրավիրված բժիշկին: Այնպես որ, ես սոված պառկած եմ, բայց առայժմ՝ երկու ոտքով»,- գրել է նա Instagram-ում:

Ավելի վաղ «Իվ Ռոշե» ընկերության միջոցների հետ կապված խարդախության համար դատապարտված Նավալնու փաստաբան Օլգա Միխայլովան գաղութում նրան այցելելուց հետո «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել էր բլոգերի առողջական խնդիրների մասին: Նա նշել էր, որ ոտքը եւ մեջքը ցավում են:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Սիմյոնովսկի շրջանի դատարանը փետրվարի 2-ին որոշում էր կայացրել չեղյալ համարել «Իվ Ռոշե»-ի գործով Նավալնու պայմանական պատիժը եւ փոխարինել այն 3,5 տարվա ազատազրկմամբ՝ ընդհանուր ռեժիմի գաղութում: Այդ մասին է պնդել է ՊԻԴԾ-ն՝ ըստ գերատեսչության, նա բազմիցս խախտել է փորձաշրջանի պայմանները եւ մինչ ձերբակալվելը հետախուզման մեջ է գտնվել: Դրանից հետո Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել է այս որոշումը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page