top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՆԱՍԱ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Վեներայի հետազոտման ծրագրերը


ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Վեներա մոլորակի հետազոտման հետագա ծրագրերը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գործակալության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ամերիկացի և ռուս գիտնականները քննարկել են մոլորակային ուսումնասիրությունների հետաքրքրության հիմնական ոլորտներն առանձնացնելու հարցը:

Առաջիկա տարիներին երկու նոր առաքելություն Վեներա ուղարկելու մասին որոշումը, նրա խոսքով, ազդարարում է մոլորակի ուսումնասիրման նոր դարաշրջան, որտեղ ռուսական ու ամերիկյան կողմերն ունեն ընդհանուր շահեր:

ՆԱՍԱ-ն 2028-2030թթ. երկու տիեզերական առաքելություն կիրագործի Երկրի ամենամոտ «հարևանի»` Վեներայի ուսումնասիրման համար:

Ինչպես նշվում է գործակալության կայքում, խոսքը DAVINCI+ և VERITAS առաքելությունների մասին է:

Այդ առաքելությունները հնարավորություն կտան գիտնականներին հասկանալու` ինչու է Վեներան այդպիսի «դժոխային» դարձել, եթե Երկրին բնորոշ այդքան հատկանիշներ ունի:

DAVINCI+ առաքելության շրջանակում գիտնականները ծրագրում են ուսումնասիրել Վեներայի մթնոլորտի բաղադրությունը` պարզելու համար` ինչպես է այն ձևավորվել և զարգացել և արդյոք այնտեղ երբևէ օվկիանոս եղել է, թե ոչ:

Մինչդեռ VERITAS առաքելության շրջանակում ՆԱՍԱ-ի աշխատակիցները մտադիր են ստեղծել Վեներայի մակերևույթի քարտեզ, որպեսզի ուսումնասիրեն մոլորակի երկրաբանական պատմությունը և պարզեն` ինչու է Վեներան զարգացել ոչ այնպես, ինչպես Երկիրը:

Վերջին 50 տարում դեպի Վեներա երկու թռիչքի իրագործման համար գործակալությունը կհատկացնի մոտ մեկ միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին գիտնականները Վեներայի վրա հայտնաբերել են կյանքի գոյության նոր նշան. պարզագույն գլիցին ամինաթթու, որը կյանքի սպիտակուցային ձևի համար «շինանյութ» է հանդիսանում:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page