top of page

ՆԱՍԱ-ի ինքնագնաց ուղղաթիռը 13-րդ հաջող թռիչքն է իրականացրել Մարսում

Sep 5, 2021
1 min read

Մարսում առաքելություն իրականացնող Ingenuity ինքնագնաց ուղղաթիռը, որը Կարմիր մոլորակ է հասել Perseverance մարսագնացի հետ, իրականացրել է իր 13-րդ հաջող թռիչքը: Այս մասին հատնում է ՆԱՍԱ-ն:

Ինչպես նշվում է Օդագնացության և տիեզերական հետազոտության ամերիկյան ազգային վարչության թվիթերյան հաղորդագրության մեջ, ուղղաթիռը թռել է 3,3 մետր/վայրկյան արագությամբ՝ լուսանկարելով Ջեզերո խառնարանի Հարավային Սեյթայի շրջանը:

Օդային ուսումնասիրությունն արվում է Perseverance մարսագնացի երթուղին ծրագրելու նպատակով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող լուրերի համաձայն՝ առաջին անգամ, իր առաքելության շրջանակներում, Perseverance մարսագնացին հաջողվել է ստանալ գրունտի նմուշներ:

 
 
 

Comments


bottom of page