top of page

Նախօրեին հայտնաբերվել է ևս 3 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Jan 28, 2021
1 min read

Հունվարի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն: Աճյուններից երկուսը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններից: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Ջրականի և Հադրութի շրջաններում: Նշենք, որ զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1321 աճյուն:

 
 
 

Comments


bottom of page