top of page

Նախօրեին հակառակորդը 10 րոպե կրակ է բացել. վնասվել է Խաչիկ գյուղի ղեկավարի «Նիվան». Թովմասյան

Jul 5, 2022
1 min read


Երեկ ժամը 8:30-ի սահմաններում հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է վարչական շրջանի ղեկավարի նիվա մակնիշի մեքենան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը: Նա նաեւ նշել է. «Իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել վ/շ ղեկավարի հետ, ով հաստատել է տեղեկությունը եւ նշել, որ բնակիչներն արդեն սովոր են, եւ կրակոցներ պարբերաբար են լինում, ուստի համայնքում խուճապ չկա: Իսկ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ինչպես եւ սպասելի էր, լուռ է, ադրբեջանական քարոզչամեքենան՝ ակտիվ: Սա ՀՀ բնակիչների կյանքի եւ խաղաղ ապրելու իրավունքի կոպիտ ոտնահարում է, որի նախադեպերը տեսնում ենք գրեթե ամեն օր: Վաղը եւեթ գրություններ եմ ուղարկելու միջազգային գործընկերներիս՝ ակնկալելով համապատասխան արձագանք ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ: Խաղաղության դարաշրջան»:

 
 
 

Comments


bottom of page