top of page

Նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը միացել է «Հայրենիք» կուսակցությանը

May 14, 2021
1 min read

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը միացել է «Հայրենիք» կուսակցությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Կարինե Պետրոսյանը։

«Ինչպես եւ հայտնել էի նախօրեին, հրաժարականի դիմում էի ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնից՝ խոստանալով կիսատ չթողնել սկսածս պայքարը։

Գիտակցելով միայնակ պայքարի անարդյունավետությունը, հաշվի առնելով երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման անհրաժեշտությունը, դատական իշխանության անկախությունը վտանգող գործընթացների առկայությունը՝ այսուհետ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ գործունեությունս շարունակել Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ ապագայի համար մտահոգ «Հայրենիք» կուսակցության շարքերում՝ հանուն մեր ժողովրդի բարօրության»,- գրել է Պետրոսյանը։

 
 
 

Comments


bottom of page