top of page

Նախատոնական այս շրջանում մի մոռացեք այն մարդկանց մասին, ովքեր ունեն ձեր արյան կարիքը

Dec 23, 2021
1 min read


Դեկտեմբերի 25-ին` շաբաթ օրը, Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատելու է: «Հարգելի հայրենակիցներ, Նախատոնական այս շրջանում, մտերիմների, ընկերների ու հարազատների համար նվերներ նախապատրաստելիս, մի մոռացեք այն մարդկանց մասին, ովքեր ունեն ձեր արյան կարիքը։ Ամփոփեք տարին ամենակարևոր ու բարի գործով․ նվիրեք կյանք...»,- նշում են Արյունաբանական կենտրոնից։ Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով: Արյունատվության հակացուցումներին կարելի է ծանոթանալ այստեղ։

 
 
 

Comments


bottom of page