top of page

Նախատեսվում է 3 տարում բնակարանային պատշաճ պայմաններով ապահովել տեղահանված ու փախստական անձանց

Mar 2, 2021
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մարտի 2-ին, ընդունել է «Փախստականների միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։

Երկրի ղեկավարը կարևորել է կազմակերպության դերը հատկապես ձևավորված նոր իրողություններում տեղահանված քաղաքացիների խնդիրների բարձրաձայնման և նրանց իրավունքների լիարժեք պաշտպանության գործում, ապա ներկայացրել այն ծրագրերի ընթացքը, որոնք իրականացվում են տեղահանված բնակչության խնդիրները լուծելու համար:

Ընթացիկ իրավիճակում առաջնահերթություն համարելով ներքին տեղահանված ու փախստական անձանց բնակարանային հիմնախնդիրների կարգավորումը՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նախատեսվում է պետական ու բարեգործական միջոցներով երեք տարում բնակարանային պատշաճ պայմաններով ապահովել բոլորին, ներառյալ՝ 1980-90-ական թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց:

Հանրապետության նախագահը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:

 
 
 

Comments


bottom of page