top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նախատեսում ենք բենզալցակայաններում ավտոմատացված համակարգ ստանալ. Արթուր Ասոյան


Խորհրդարանը քննարկում է «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի փոփոխությունները, որը ներկայացնում է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: Իմքայլական Արտակ Մանուկյանի հարցը վերաբերում էր ԱԳԼՃԿ-ներին: «Գնում եք, ստուգում եք, սարքաչափական դիտարկում եք անում, բայց օրինակ ՀԴՄ չի խփում ու դուք անելիք չունեք...»:

Հիմնական զեկուցողն ասաց, որ ՀԴՄ-ի նկատմամբ վերահսկողությունը տեսչական գործառույթից դուրս է. «Որոշակի փակագծեր բացեմ. նախատեսում ենք բենզալցակայանների լցարկիչը, առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ, կապել ՀԴՄ տրամադրող սարքի հետ, այսինքն՝ ավտոմատացված համակարգ ստանալ. լիցքավորելու դեպքում ՀԴՄ-ն տպվելու է ու տրվելու հաճախորդին»,- ասաց Ասոյանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page