top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատությունների ձևավորման դրամաշնորհի հատկացման մրցույթ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը մեծացնելու հնարավորություն կընձեռեն: Մրցույթի համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսաարդյունավետ մոդելների և դրանց ներդրման կարգը»:

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել այն համայնքները (բնակավայրերը), որոնցում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն չի մատուցվում:

Մրցույթին մասնակցելու հայտերը (ներառյալ բոլոր փաստաթղթերը) մինչև 2021 թվականի օգոստոսի 2-ը պետք է ներկայացվեն ԿԳՄՍ նախարարություն:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղմամբ, իսկ խորհրդատվություն՝ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչությունից՝ (010) 599-619:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page