top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նախագիծը նպատակ է հետապնդում կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում վերահսկողության մեխանիզմներ


«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Նախագիծը նպատակ է հետապնդում կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում վերահսկողության մեխանիզմներ: Նախադպրոցական կրթական ծրագրերից բացի, նաև լիցենզավորման դաշտ բերել նախադպրոցական ծառայությունները, որը թույլ կտա լիցենզավորման քաղաքականություն կիրառել նաև, այսպես կոչված, զարգացման կենտրոնների և տարաբնույթ ծառայությունների նկատմամբ»,-ասաց Անդրեասյանը:

Նա նշեց, որ օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: Այն կենտրոնները, որոնք նոր պետք է սկսեն իրենց գործունեությունը, դրանց լիցենզավորման պահանջն օրենքում սահմանված է մինչև 2022 թվականի դեկտեմբերը: Իսկ լիցենզիաների վերաձևակերպման դեպքում պետական տուրքի գանձման հարց չի առաջանալու:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page