Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը
Mar 23, 2022
1 min read

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ, այսօր` մարտի 23-ին, տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նոնա Գալստյանի և վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանի երդման արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու գործում:




Comments