top of page

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել

  • Anews
  • May 25, 2019
  • 1 min read

ree

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին։

Նախագահն Աբդալլահ Երկրորդին շնորհավորել է Հաշիմյան Թագավորության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ հայ-հորդանանյան զարգացող և բարեկամական հարաբերությունները կթևակոխեն նոր շրջափուլ` նպաստելով երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Նախագահ Սարգսյանը Աբդալլահ Երկրորդին հաջողություններ, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն է մաղթել:

 
 
 

Comments


bottom of page