Նախագահը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ճապոնական հարաբերությունների ներկա օրակարգը
Dec 21, 2021
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին: Նախագահ Սարգսյանն ու դեսպան Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական հարաբերությունների ներկա օրակարգի, տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունների շուրջ, մասնավորապես նշել, որ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ կա բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, կրթության ու մշակույթի ոլորտներում: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի:




Comments