Նախագահը հանդիպել է «Électricité de France»-ի և «Veolia»-ի նախկին գործադիր տնօրենի հետ
Jun 11, 2019
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական «Électricité de France» և «Veolia» ընկերությունների նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլիոյի հետ: Վերջինս Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու առաջին անգամ մեր երկրում կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին:
Հենրի Պրոգլիոն բարձր է գնահատել Հայաստանում նմանօրինակ միջազգային գագաթնաժողովի կազմակերպման գաղափարը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի էներգետիկ հնարավորություններին, խոսել շրջակա միջավայրի պահպանման ու սննդի անվտանգության թեմաներից:




Comments