top of page

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

Aug 6, 2021
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սագանելիձեին՝ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացման գործում ունեցած ներդրման համար և հետագա հաջողություններ մաղթել նրան: Նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակով փոխայցելությունները, բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու երկկողմ ջանքերը հնարավորություն են տալիս հետևողականորեն ամրապնդել միջպետական հարաբերությունները և պահպանել ու խորացնել երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերը:

Դեսպան Սագանելիձեին նշել է, որ ջերմ տպավորություններով է հեռանում մեր երկրից և շարունակելու է մնալ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը:

 
 
 

Comments


bottom of page