top of page

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լիտվայի արտգործնախարարին

Apr 26, 2021
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Նշվել է, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գիտությունը, նոր տեխնոլոգիաները, գործարար հատվածը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ խրախուսում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը եւ հնարավորինս պատրաստ է աջակցել դրանց: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիության գործընկերության շրջանակներում ձեւավորված համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերին։

 
 
 

Comments


bottom of page