Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ
Aug 21, 2021
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդի հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Վեհափառ հայրապետին ծննդյան 70-ամյակի առթիվ և մաղթել առողջություն, արևշատություն ու ամենայն բարիք:




Comments