top of page

Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՕՄ-ի պատվիրակությանը

May 1, 2022
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամներին, Հայաստանի և Արցախի միավորների ատենապետուհիներին և ՀՅԴ Արցախի ԿԿ-ՀՕՄ կապի պատասխանատուին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Քննարկվել են ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերը՝ նախանշելով իշխանութունների հետ համագործակցության ուղղությունները: Նախագահ Հարությույնյանը շնորհակալություն է հայտնել հոմուհիներին՝ հատկապես հետպատերազմյան ծանր շրջանում Արցախի կողքին լինելու և ի հայտ եկած նոր խնդիրների լուծմանն օժանդակելու համար:

 
 
 

Comments


bottom of page